14594039188670Մադրիդի «Ռեալ»-ի մարզչական անձնակազմը հետաքրքրված է «Ատլետիկո»-ի պաշտպան Խոսե Մարիա Խիմենեսի ծառայություններով:

Իսպանական «Marca»-ի տեղեկություններով՝ Խիմենեսը ՊՍԺ-ի ֆուտբոլիստ Մարկինյոսի հետ հավակնում է «արքայական» ակումբի կենտրոնական պաշտպանությունում տեղ զբաղեցնելուն:

Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը սահմանված է 65 միլիոն եվրո, և «Ռեալ»-ը հասկանում է, որ այն քննարկման ենթակա չէ: Խիմենեսի պայմանագրի ժամկետը լրանում է 2020 թվականին:

Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում պաշտպանը մասնակցել է 24 հանդիպման՝ դառնալով 1 գոլի և նույնքան գոլային փոխանցման հեղինակ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել