Panorama.am-ը գրում է.
Թուրքիան «Իսլամական պետության» հետ զբաղվել է ոչ միայն նավթի, այլ նաև գողացված մշակութային արժեքների առք ու վաճառքով: Այս մասին հայտնում է «Russia Today» հեռուստաընկերությունը՝ ներկայացնելով նոր փաստագրական ֆիլմ:
Մասնավորապես՝ հեռուստաընկերության տրամադրության ներքո է հայտնվել քրդական պաշտպանական ջոկատների կողմից գերեվարված ԻՊ զինյալներից մեկի խոստովանությունը:
Վերջինս պատմել է, որ քրդական պաշտպանական ջոկատների կողմից Թել-Աբյադ քաղաքի գրավման պատճառով խզվել է ԻՊ գրոհայինների և Թուրքիայի միջև կապի կարևորագույն օղակներից մեկը, քանի որ հենց այդ քաղաքով են ԻՊ գրոհայինները թուրքական բանակի օգնությամբ ստացել մթերքներ և այլ կարևոր միջոցներ:
«Հենց այդ ճանապարհով էին թուրքական սպաները ԻՊ-ին վաճառում գործիքներ և մեքենանար, ինչպես նաև թուրքական արտադրության սննդամթերք»,- խոստովանել է գերեվարված ԻՊ գրոհայինը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



