Արսենալի սկաուտները հետեւել են Մխիթարյանի խաղինArmsport.am-ը գրում է.

Դորտմունդի «Բորուսիայի» ու Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը գտնվում է Լոնդոնի «Արսենալի» ուշադրության կենտրոնում, հաղորդում է Armsport.am-ը:

The Guardian-ի համաձայն՝ անգլիական ակումբի սկաուտները հետեւել են 27-ամյա ֆուտբոլիստի խաղին, ում պայմանագիրը գերմանացիների հետ ավարտվում է 2017 թվականին:

Ամռանը «զինագործները» հրաժեշտ են տալու իսպանացի կիսապաշտպան Միկել Արտետային, ֆրանսիացի Մատյո Ֆլամինիին ու չեխ Թոմաշ Ռոսիցկիին: Բացի այդ, հարցականի տակ է նաեւ անգլիացի Ալեքս Օքսլեյդ-Չեմբերլենի ապագան: Դրա հետ կապված «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը մտադիր է ամրացնել կիսապաշտպանության գոտին:

Բացի Մխիթարյանից՝ ֆրանսիացի մասնագետը դիտարկում է նաեւ Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» կիսապաշտպան Գրանիտ Ջակային ձեռք բերելու տարբերակը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել