Նժդեհի գաղափարների արդիական արծարծումը ազդակ հանդիսացավ ՀՀԿ-ական «նժդեհականության» ծննդի համար, սա պատճառ դարձավ ծնելու իր հակակշիռ նժդեհապաշտությունը, նժդեհապաշտությունը աննկատելիորեն վերաճեց նժդեհամանիայի, սա էլ ծնունդ տվեց իրեն հակադիր մերօրյա նժդեհաֆոբիայի։
Կարդում ես գրառումներն ու մտածում․ սա՝ դու՛, իսկ ո՞ւր է այստեղ Նժդեհը։ Իրենց գրառումներում իրե՛նք են, իսկ Նժդեհը՝ միջոց, իրե՛նց մատուցելու։
Սակավ են, որ Նժդեհին,- և Նժդեհի օրինակով՝ իրենք իրենց,- տեսնում են Մտածել-Ապրել-Գործել շղթայում։
Այս ամենի մեջ մի բան լավ է․ ջրի՝ վարարելուց պղտորվելը հաստատ նշան է, որ աղբը, տիղմը հոսանքը ջրի երես է հանում, սրբել-տանելու, մաքրվելու։
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/dicmher/posts/412806828798813
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել