ԱՄՆ-ը Իրանին կոչ է արել հրաժարվել հրթիռային արձակումներից։ Այս մասին հայտարարել է Պետդեպի մամլո ծառայության ղեկավար Ջոն Կիրբին՝ փոխանցում է TASS գործակալությունը։

Նա հաստատել է, որ ԱՄՆ-ը հրթիռների փորձարկումները, ինչպես նախկինում, համարում է ՄԱԿ-ի բանաձևերի խախտում, սակայն հավելել է, որ դա կապ չունի իրանական միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված համաձայնագրի հետ։

«Մենք ցանկանում ենք, որպեսզի Իրանը դադարեցնի այլ ապակայունացնող ակտիվությունը՝ ահաբեկիչների ու ահաբեկչական ցանցերի աջակցությունը և, իհարկե, բալիստիկ հրթիռների մշակումն ու այդ տեխնոլոգիաների փորձարկումը»,- նշել է Կիրբին։

«Մենք ցանկանում ենք, որ դա դադարեցվի։ Սակայն մենք կարծում ենք, որ Իրանը կատարում է իր պարտավորությունները՝ համաձայն ծրագրի»,- հավելել է նա։

Կիրբին վստահեցրել է, որ Վաշինգտոնում աչք չեն փակում Թեհրանի որոշումների վրա։ «Դա պետք է կանգնեցնել, և այդ իսկ պատճառով մենք զգալի ռազմական ներկայություն ենք պահպանում տարածաշրջանում»,- ասել է նա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել