«ԸՕ «պետական» հանձնաժողովը՝ ԿԸՀ ղեկավար Տիգրան Մուկուչյանի մասնակցությամբ, ամեն օր, մինչև ժամը «հազարը» Աժ իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանի սենյակում է լուսացնում, որպեսզի հասցնեն առաջիկա քառօրյային առաջին ընթերցման ներկայացնել Ընտրական օրենսգրքի նախագիծը, որովհետև «ժամանակը սեղմում է», և մինչև մայիս ԸՕ-ն պետք է հորով-մորով արված լինի։

Ի դեպ, մեր տեղեկություններով, շատ հարցերում իշխանական հանձնաժողովը պապից ավելի կաթոլիկ է գտնվել, նախ՝ արդեն իսկ բանակցել և ավարտել են 10 քարտերով ամբողջական մասնակցության հարցը, գտնվել են այն դոնորները, որոնք խոստացել են տրամադրել 7-8 միլիոն՝ բոլոր քվեարկողների համար քարտեր ձեռք բերելու համար։ «Արդյոք ովքե՞ր» են այդ միջազգային կազմակերպությունները, չասացին։ Հանձնաժողովը «կաթոլիկաբար» ծխնելույզից ծուխ է հանել նաև լրագրողների մասով, ընտրատեղամասերում այնքան լրագրողներ կգտնվեն, որքան տարածքում տեղ կլինի, եթե մեծ դահլիճ-ֆոյե է, ապա՝ անսահմանափակ, իսկ եթե ավելի փոքր տարածք է, ապա, լրագրողական բարի կամքով՝ հին եկածներն իրենց տեղը կզիջեն նոր եկածներին»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել