««Ժողովուրդ»–ին հայտնի դարձավ որ այս տարվա մարտի սկզբին ՀՀ Արագածոտնի մարզպետի խորհրդական Սեդրակ Վարդանյանը ազատվել Է զբաղեցրած պաշտոնից։ Մարզպետի օգնականի պաշտոնից էլ ազատվել է Կարեն Տոնոյանը։ Նրանց աշխատանքից ազատել Է Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանը։ Իսկ նորանշանակ մարզպետ Գաբրիել Գյոզալյանը, ի տարբերություն իր նախորդի, սկսել է նշանակումներ անել։ «Ժողովուրդ»–ը պարզեց, որ վերջինս օրեր առաջ իր օգնականի պաշտոնում նշանակել է Սարգիս Թադևոսյանին։ Նա 1994– 2000 թթ.–ին աշխատել Է որպես Աշտարակի տարածքային հարկային պետական տեսչության պետ, 2000 թ-ից՝ Արագածոտնի մարզային տարածքային հարկային տեսչության Ապարանի բաժնի պետ»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել