Միշտ չափազանցված եմ համարել այն կարծիքը, որ տնտեսության նախկին կամ ներկա վիճակը պայմանավորված է շրջափակումով կամ պատերազմով: Հակառակը, և շրջափակումը, և պատերազմը տնտեսության զարգացումը ոչ թե խանգարող, այլ ավելի խթանող կարող են լինել, եթե իհարկե, երկրի ղեկավարները գործից բան են հասկանում և նրանց նպատակը բյուջեն թալանալը չէ: Ներկայումս, մի քանի երկրներ (Ռոսաստան, ԱՄՆ, Չինաստան, Ճապոնիա) ստեղծել են այնպիսի զենքեր, որ ընդամենը քսան հազարանոց զորախմբով (իսկ գուցե ավելի քիչ քանակությամբ), որը զինված լինի, ասենք, ռուսական վեցերորդ սերնդի ինքնաթիռներով, տանկերով... և այլն, զորքերի կարգին մարտունակության դեպքում կարող է <<հաղթել>> այնպիսի երկրների, ինչպիսիք են Թուրքիան, Ֆրանսիան, Անգլիան, և այլն... Եթե հավատանք որոշ տնտեսագետների, այս քսան տարվա ընթացքում երկրի բյուջեից դուրս է տարվել առնվազն քսան միլիարդ դոլար գումար, որը լիովին բավարար էր նման մի զորախումբ ստեղծելու համար: Ասում են Ռուսաստանն արդեն առաջինն է ցորենի արտահանման ծավալնելով: Եթե մի քանի տարի առաջ խոզի միսը ներկրվում էր, ապա այսօր այնքան են արտադրում, որ իրենք են արտահանում: Նորագույն զենքերի շատ մասեր, որ Ռուսաստանը ներկրում էր, այսօր սկսել է ինքն արտադրել և ավելի էժան ու ավելի որակով: ԵՎ այս ամենը տնտեսական սանկցիաների, համատարած թշնամիների և համաշխարհային մասշտաբով հակառուսական պրոպագանդայի պայմաններում: Եվ դրա պատճառը միակն է. պետության ղեկավարի հրամանով պատասխանատուները քիչ են թալանում... Մեր երկիրը նույնպես կարող էր ինչպես քսան տարի առաջ, այնպես էլ հիմա ավելի վստահ զարգացնել իր տնտեսությունը... եթե երկրի վիճակի համար պատասխանատուները երկրի համար վտանգավոր պայմաններով վարկեր չվերցնեին և չվերցնեն տարբեր կազմակերպություններից` հեշտ փող աշխատելու նպատակով...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: