Անհայտ անձինք կրակել են Թուրքիայի քաղաքացիների վրա Սոմալիում թուրքական դեսպանատան մոտակայքում, մահացել է 4 մարդ, փոխանցում է РИА Новости-ն։
«Զինված անձինք ավտոմեքենայով կրակ են բացել Թուրքիայից աշխատակիցների վրա, որոնք էլ մահացել են տեղում: Սոմալիի 2 քաղաքացիներ նույնպես մահացել են հրաձգության հետևանքով: Թուրք 4 աշխատակիցներ և 2 սոմալեցիներ վիրավորվել են»,- հայտնել է շրջանի ներկայացուցիչ Խոդան Ահմեդ Սալադը:
Հանցագործները լքել են դեպքի վայրը, նրանց դրդապատճառները հայտնի չեն: Իշխանություններն ուսումնասիրում են միջադեպի վայրը, փնտրում են մեղավորներին: Դեռևս ոչ մի խմբավորում չի ստանձնել կատարվածի պատասխանատվությունը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել