ԱՄՆ պաշտպանության նախարարությունը Կոնգրեսին ծանուցել է Գուանտանամոյից 10 բանտարկյալների այլ երկրներ հանձնելու ծրագրերի մասին։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով իրազեկ աղբյուրին։
Առաջին խումբը երկրից կուղարկվի առաջիկա օրերին, մյուսների ուղարկումը կկատարվի մի քանի շաբաթվա ընթացքոմ։
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման փետրվարին հերթական անգամ Կոնգրեսին առաջարկել էր փակել Գուանտանամոյի բանտը՝ ուղարկելով 35 բանտարկյալի երրորդ երկրներ, իսկ մյուսներին տեղափոխել ԱՄՆ տարածք։ Հանրապետականները հայտարարել են, որ չեն աջակցի այդ նախաձեռնությանը։
Օբաման արդեն երկար տարիներ փորձում է փակել բանտը, սակայն դեռ հաջողության չի հասել կոնգրեսի անհամաձայնության պատճառով։
Ընդհանուր առմամբ Գուանտանամոյում այժմ պահվում է 91 բանտարկյալ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել