Tert.am–ը գրում է.

Microsoft ընկերությունը հայտարարել է, որ Windows 10-ի հոբելյանական թարմացված տարբերակը Windows 10-ի բոլոր օգատատերերի համար անվճար կթողարկվի այս ամառ:

Ինչպես հայտնում է Gazeta.ru-ն` այս հայտարարությամբ ընկերությունը հանդես է եկել Microsoft Build 2016 միջոցառման ժամանակ:

Նշվում է, որ նորարարություններ կլինեն համակարգի կարևոր առանձնահատկությունների մեջ: Բացի այդ,  Microsoft Edge բրաուզերում կգործարկվի Windows Hello (կենսաչափական նույնականացում) գործառույթը: Լուրջ փոփոխությունների կենթարկվի նաև Cortana ձայնային օգնականը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել