Tert.am–ը գրում է.
Հայտնի երգչուհի Ջենիֆեր Լոպեսը Carpool Karaoke ավտոմոբիլային շոուին հյուրընկալվելու ժամանակ թույլ է տվել, որ հաղորդավար Ջեյմս Կորդենն իր հեռախոսից տեքստային հաղորդագրություն ուղարկի դերասան Լեոնարդո Դի Կապրիոյին:
Ինչպես նշում է The Mirror-ը, հաղորդման շրջանակում Լոպեսն ու Կորդենը երգել են, պարել, զրուցել, իսկ հետո հաղորդավարը վերցրել է աստղի հեռախոսն ու սկսել ուսամնասիրել կոնտակտների ցանկը: Բոլոր հայտնի անուններից Կորդենն ընտրել է օսկարակիր Դի Կապրիոյին:
Այնուհետ նա Լոպեսի անունից հաղորդագրություն է գրել Դի Կապրիոյին` առաջարկելով մի լավ լիցքաթափվել ու հետաքրքրվել է, թե ինչ ծրագրեր ունի դերասանը` կապված երեկոյի հետ:
Որոշ ժամանակ անց Լոպեսի սմարթֆոնին ստացվել է Դի Կապրիոյի պատասխանը, որում նա առաջարկում է երգչուհուն երեկոյան ակումբ գնալ։


