Մարդկանց մեծամասնությունը սիրում է անակնկալներ, սակայն ոչ Միացյալ թագավորությունում ապրող Քեյթլին Ուոլեսը, ով ամեն անգամ, երբ անսպասելի բան է տեղի ունենում, ուշաթափվում է: Բանն այն է, որ այդ աղջիկը կատապլեքսիայով է տառապում: Այդ հիվանդության նոպաների ժամանակ մկանները ծայրահեղ թուլանում են:

Զայրույթը, ծիծաղը, վախը և հուզմունքը կարող է հակառակ ռեակցիա առաջացնել: Նույնիսկ առօրեական բաները կարող են հիվանդության սրացումների պատճառ հանդիսանալ, օրինակ, հեռախոսազանգը, հին ընկերոջ հետ հանդիպումը, կոտրված ափսեն:

Հիվանդությունը սկսվել է այն պահին, երբ Քեյթլինը ծիծաղել է իր գործընկերներից մեկի պատմած պատմության վրա և հանկարծակի ուշաթափվել է:

Նրա ամուսինը երբեք կնոջ համար անակնկալներ չի անում, իսկ եթե ցանկանում է ինչ-որ բան նրան հաղորդել, խնդրում է նախ նստել:

Ամեն ինչի հետ մեկտեղ հիվանդությունը քնկոտություն է առաջացնում, այնպես որ Քեյթլինը ստիպված է հրաժարվել իր վարորդական իրավունքից և ատամնաբուժարանի աշխատանքից:

  

Այժմ Քեյթլինը գրեթե դուրս չի գալիս տանից: Այս ժամանակահատվածում նա այնքան գրքեր է կարդացել, որ որոշել է գրող դառնալ:

Նրան բուժող բժիշկը կարծում է, որ այդ հիվանդությունը կարելի է բուժել հակադեպրեսանտների միջոցով, ոչ այն պատճառով, որ հիվանդը դեպրեսիայի մեջ է գտնվում, այլ որովհետև դրանք ուղեղի հյուսվածքներում այնպիսի քիմիական վիճակ են ստեղծում, որն օգնում է պայքարել հիվանդության դեմ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել