grushkoAraratnews.am-ը գրում է.

ՆԱՏՕ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Գրուշկոն հայտարարել է, որ եթե Ուկրաինան և Վրաստանը մտնեն ՆԱՏՕ, ապա այն կբերի Եվրոպայում մեծամասշտաբ ճգնաժամի, հայտնում է gazeta.ru-ն:

«Նույնիսկ հնարավոր չէ պատկերացնել այն իրադրությունը, որ այդ երկրները շարունակեն փայփայել ՆԱՏՕ-ի կազմի մեջ մտնելու հույսերը և որ դաշինքը իրոք պատրաստի նրանց ընդունելու պլանները, քանի որ այն կպայթեցնի իրադրությունը և Եվրոպան կկանգնեցնի ճգնաժամի առաջ, որի չափերն ու մաշտաբներն այսօր պատկերացնել հնարավոր չէ»: Ավելի վաղ Ալեքսանդր Գրուշկոն հայտարարել էր, որ Ռուսաստանը ԱՄՆ-ի ռազմական ներկայության ուժեղացումը Եվրոպայում չի դիտարկի պասիվ դիտորդի կարգավիճակով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել