Tert.am-ը գրում է.
Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոն մեկնաբանել է հարձակվող Լիոնել Մեսսիի արդյունքը, ով 50-րդ գոլն է խփել ազգային ընտրանու կազմում:

«Մեսսին հիանալի խաղ անցկացրեց եւ կարող էր եւս մեկ գոլ խփել: Լեոն շարունակում է զարմացնել, արգենտինացիները շատ ուրախ են, որ այսպիսի ֆուտբոլիստ ունեն:

Առաջին խաղակեսն ավելի լավ անցկացրինք, երկրորդում չբավականացրեց ինտենսիվությունը: Վեց միավորը շատ կարեւոր է, սակայն որակավորման ավարտին դեռ երկար ժամանակ կա»,- Մարտինոյի խոսքը մեջբերում է Goal.com-ը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել