Օբաման պաշտոնական հանդիպում չի ունենա Էրդողանի հետ. Սպիտակ տունBarometer.am-ը գրում է.

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման չի ծրագրում պաշտոնական հանդիպում անցկացնել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ՝ զբաղվածության պատճառով :Այս մասին հաղորդում է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջոշ Էռնեստը։

'Համաշխարհային առաջնորդներն այստեղ են լինելու միայն երկու օր, և նրանք 50-ն են լինելու:Ակնհայտ է, որ ԱՄՆ նախագահը հնարավորություն չի ունենա հանդիպել նրանցից յուրաքանչյուրի հետ', - ասել է Էռնեստը` պատասխանելով Էրդողանի հետ հանդիպելու մասին հարցին:

Հիշեցնենք, որ մարտի 31-ից մինչև ապրիլի 1-ը Վաշինգտոնում տեղի կունենա միջուկային անվտանգության հարցերով գագաթնաժողովը, որին մասնակցելու համար ԱՄՆ է մեկնել Թուրքիայի նախագահը։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել