«Նապոլիի» հարձակվող Գոնսալո Իգուաինը հրաժարվել է երկարաձգել ակումբի հետ գործող պայմանագիրը,- հայտնում է «Corriere dello Sport»-ը:
Հարկ է նշել, որ արգենտինացուն պայմանագիր էր առաջարկվել մինչև 2020 թվականը. այդ պայմանագրով տարեկան աշխատավարձը 5.5 միլիոն եվրոյից 7.5 միլիոն հասցնելու առաջարկ կար:
Նշվում է, որ 28-ամյա խաղացողը նման որոշում է կայացրել` խորհրդակցելով եղբոր և հոր հետ, ովքեր գործակալներ են:
Հարկ է նշել, որ Իգուաինի ծառայություններով հետաքրքրված են «Բավարիան» և «Մանչեսթեր Սիթին», որոնք պատրաստ են ֆուտբոլիստին տարեկան 10 միլիոն եվրո աշխատավարձ տրամադրել:
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2016/03/31/higu/1978850
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել