Լոնդոնի «Արսենալ»-ի ղեկավարությունը Արսեն Վենգերին փոխարինող է փնտրում, քանի որ վստահ չէ, որ մասնագետը կմնա ակումբում: Ֆրանսիացուն զայրացնում են երկրպագուների հայտարարությունները, իսկ առանց տրիբունաների աջակցության նա չի շարունակի աշխատել «Արսենալ»-ում:
Sport Mediaset-ի տեղեկությունների համաձայն` «զինագործներ»-ը այլընտրանքային տարբերակներ են փնտրում և արդեն բանակցել են Ռոբերտո Մանչինիի հետ:
Հավելենք, որ Մանչինին աշխատել է Անգլիայում 2009-2013 թվականներին, երբ իտալացի մասնագետը գլխավորել է «Մանչեսթեր Սիթի»-ն:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել