Բրիտանական Հալ քաղաքի բնակիչներին խնդրել են մերկանալ հանուն արվեստի, հայտնում է Sky News-ը: Խոսքը ամերիկյան հայտնի լուսանկարիչ Սփենսեր Թունիկի արթ ինստալիացիայի մասին է, ով կժամանի Հալ՝ մերկ մարդկանց լուսանկարներ անելու համար:

Ակցիան պլանավորված է հուլիսի 9-ին: Կատարված լուսանկարները կներկայացվեն 2017 թվականին, երբ Հալը կստանա Մշակույթի բրիտանական քաղաք անունը:

Կազմակերպիչները հույս ունեն, որ «Հալի ծովը» ֆոտոսեսիային մասնակցելու կգան հարյուրավոր մարդիկ: Քաղաքի և ծովի կապը նշելու համար մասնակիցներին կներկեն հատուկ ծովային երանգներով: Միաժամանակ ներկը մարդկանց կօգնի հաղթահարելու կոմպլեքսները: Ակցիային կարող են մասնակցել 18 տարեկանից բարձր բոլոր ցանկացողները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել