Reuters-ի փոխանցմամբ` ԱՄՆ ղեկավարությունը համարում է, որ Սիրիայում հնարավոր չէ հակամարտության կարգավորում, քանի դեռ նախագահում է Բաշար Ասադը: Այդ մասին հաղորդել է Սպիտակ տան մամլո քարտուղար Ջոշ Էռնեստը:
«Անհնար է պատկերացնել սցենար, թե երբ Սիրիայում քաղաքական անկարգությունները և բռնությունները կդադարեն, եթե նախագահ Ասադը դեռևս այնտեղ է, նախագահի պաշտոնում»,- հայտնել է նա:
Նա նաև հաղորդել է, որ ԱՄՆ-ի ղեկավարությունը Սիրիայում անթույլատրելի է համարում որևէ իշխանական կառույց, եթե այնտեղ կա Ասադի մասնակցությունը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել