Mediahouse.com-ի փոխանցմամբ՝ հոլիվուդյան դերասանուհի Քեմերոն Դիասը վերջին շրջանում սկսել է գրքեր գրել։ Ներկայումս նա ակտիվորեն առաջ է տանում իր պոտենցիալ բեսթսելլերը, որն ունի բավական երկար անվանում՝ The Longevity Book: The Science of Aging, the Biology of Strength and the Privilege of Time («Երկարակեցության գիրք. հասունանալու գիտություն, ուժի կենսաբանություն և ժամանակի առավելություն»)։

Գրքում աստղը բացատրում է, որ ծերացումն ընդհանրապես սարսափելի չէ, իսկ եթե դրան նայես փոքր-ինչ թեթև, այն անգամ ուշագրավ է։ 2013 թվականին Դիասը թողարկել է The Body Book գիրքը, որում պատմել է, թե ինչպես է կատարելագործել ու սիրել իր մարմինը։

Այժմ 43-ամյա դերասանուհին լրջորեն հետաքրքրված է ծերացման խնդրով, ուսումնասիրել է այն և հանգել մի շարք եզրակացությունների․ «Ես հասկացա, որ ծերացումը հոգևոր ու էմոցիոնալ ճամփորդություն է, ինչպես որ ֆիզիկական պլանում ճամփորդության դեպքում է»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել