Panorama.am-ը գրում է.
Արդեն այս տարի Չինաստանը կարող է իր սպառազինությունների մեջ ներառել «DF-41» մակնիշի գերժամանակակից միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը, որն ընդունակ է խոցել ցանկացած կետ ԱՄՆ-ի տարածքում: Այս մասին «ТАСС»գործակալության հաղորդմամբ հայտնում է Հոնգկոնգում հրատարակվող «Canvas Defence» ռազմավերլուծական պարբերականը:
Ըստ բարբերականի՝ հրթիռի փորձարկումը եզրափակիչ փուլում է գտնվում:
Հրատարակչությունը պնդում է, որ «DF-41» հրթիռը սկզբնական շրջանում կտեղակայվի Չինաստանի Խենան նահանգի Սինյան շրջանում գտնվող նոր ռազմավարական հրթիռային զինվորական տեղամասում: 14,4 հազար կիլոմետր հեռահարություն ունեցող հրթիռը հիշյալ բազայից արձակվելու դեպքում ընդունակ կլինի կես ժամում հասնել ԱՄՆ-ի տարածքում գտնվող ցանկացած կետի, եթե թռիչքը տեղի ունենա հյուսիսային բևեռով: Նույն խնդիրն իրականացնելու համար միջմայրցամաքային հրթիռը կպահանջի փոքր-ինչ ավել ժամանակ, եթե թռիչքի հետագիծն անցնի Խաղաղ օվկիանոսի վրայով:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



