Newsyou.info-ի փոխանցմամբ՝ Կենտրոնական Ֆլորիդայի համալսարանի հոգեբանները փորձարկում են իրականացրել, որի մասնակիցներին առաջարկել են ուտել մրգային աղցան կամ շոկոլադե դեսերտ, ինչպես նաև հայելիներով կամ առանց դրա սենյակներ, որոնցում նրանք կարող են ուտել այդ ամենը։
Մրգային աղցանն իր համով դուր է եկել բոլոր մարդկանց, իսկ ահա ավելի մեծ կալորիականություն ունեցող սնունդը ավելի մեծ հաճույք է պատճառել այն մասնակիցներին, որոնք սնվելիս իրենց չեն տեսել հայելիում։ Այն մարդիկ, ովքեր հայելիում տեսել են իրենց արտացոլանքը, պատմել են, որ աղցանը դուր չի եկել իրենց։
Փորձի ղեկավար Աթա Ջամին հայտարարել է, որ մարդու արտացոլանքը հնարավորություն է տալիս իրեն նայել կողքից, ինչը կարող է օբյեկտիվորեն գնահատել իր պահվածքը։ Եթե մարդը հայելու առաջ սնվում է վնասակար սննդով, ապա դա ուղեկցվում է անհարմար զգացումներով ու այն բանի հստակ ըմբռնմամբ, որ նա գործում է առողջ կենսակերպին հակասող բան, և դա հանգեցնում է սննդատեսակի համի բացասական ընկալմանը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել