Starslife.ru-ի փոխանցմամբ՝ 69-ամյա երգչուհի Շերը իր երկրպագուների համար պատրաստում է նոր նախագիծ։ Երգչուհին որոշել է իր կյանքի մասին մյուզիքլ նկարահանել, որում պատմելու է իր արտիստ դառնալու, ինչպես նաև անձնական կյանքի մասին։

Շերը գրել է, որ պրոդյուսերները փորձում են ստեղծել իր կյանքի մասին մյուզիքլը. «Իմ կյանքը երաժշտությունում սկսվել է երեք տարեկանից, և ես պատրաստ եմ պատմել իմ մասին պատմություններ, որոնք ցայժմ ոչ ոք չի լսել»։

Շերը մանրամասնել է, որ մյուզիքլը մեծապես կկենտրոնանա իր կյանքի երեք ժամանակահատվածի վրա՝ «Սոննի ու Շեր», Believe-ի ստեղծման ժամանակաշրջան, որը հաջորդեց Բոնոյից բաժանվելուն, և ներկա ժամանակներ։ Շերը հույս է հայտնել, որ ամեն ինչ կստացվի՝ ընդգծելով, որ դա շատ դանդաղ գործընթաց է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել