Tert.am-ը գրում է.
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը խնդրել է ԵՄ-ին ազատ վիզային ռեժիմ սահմանել իր երկրի քաղաքացիների կարճաժամկետ ուղևորությունների համար: Корреспондент-ի հաղորդմամբ Նազարբաևն այս հայտարարությունն արել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերի հետ համատեղ ասուլիսում:
«Ես խնդրել եմ պարոն Յունկերին, որ առանց վիզայի ռեժիմը, որը Ղազախստանը սահմանել է ԵՄ քաղաքացիների համար (15 և 30 օրով ճամփորդությունների պարագայում), փոխադարձ անդրադառնա նաև մեր քաղաքացիների համար», - ասել է Նազարբաևը:
Անցյալ տարվա հուլիսին Ղազախստանը մեկ ու կես տարով (մինչև 2017-ի դեկտեմբերի 31-ը) չեղարկել էր կարճաժամկետ վիզաները 19 երկրի` Ավստրալիայի, Հունգարիայի, Իտալիայի, Մոնակոյի, Բելգիայի, Իսպանիայի, Նիդերլանդների, Նորվեգիայի, Շվեդիայի, Մալայզիայի, ԱՄԷ-ի, Սինգապուրի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Շվեյցարիայի և Ճապոնիայի քաղաքացիների համար: