Վթարներն ու բնական աղետները, որոնք տեղի են ունեցել աշխարհում 2015 թվականին, ընդհանուր առմամբ 92 մլրդ դոլարի տնտեսական վնաս են հասցրել, ըստ այդմ բնական կատակլիզմների թիվը դարձել է ռեկորդային։ Նման տվյալներ են պարունակվում շվեյցարական ապահովագրական Swiss Re ընկերության հաշվետվությունում։

Անցած տարի գրանցվել է 353 աղետ, որից 198-ը եղել են բնական ծագման։ Վիճակագրությամբ դա ամենամեծ թիվն է մեկ տարվա համար։

Նշվում է, որ ամենաավերիչը եղել է Նեպալի երկրաշարժը, որի վնասը կազմել է 6 մլրդ դոլար, իսկ զոհերի թիվը հասել 9000-ի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել