Որդիս անընդհատ խոսում է հայրիկ և քույր կամ եղբայր ունենալու մասին. Լիլիթ Կարապետյանի անկեղծ զրույցը սիրելիի և որդու մասին

Life.panorama.am-ը գրում է.

Առաջին անհաջող փորձից երկար տարիներ հետո երգչուհի Լիլիթ Կարապետյանը մտածում է կրկին ամուսնանալու մասին, մտածում է, բայց դեռ չի շտապում:Life.panorama.am-ի հետ զրույցում երգչուհին անկեղծորեն պատմել է սիրելիի եւ իր երկրորդ ամուսնության վերաբերյալ որդու՝ Կարենի, դիրքորոշման մասին:

«Առաջին անհաջող փորձից հետո ինձ համար դժվար էր մոտ թողնել եւս մեկ տղամարդու, բայց նա կարողացավ հասնել նրան, որ որոշոցի եւս մեկ անգամ փորձել: Միաժամանակ պետք է նշեմ, որ այո, ես հիասթափություն ունեցել եմ, բայց առաջին անհաջող փորձից հետո երբեք չեմ մտածել, որ այլեւս ոչ մի տղամարդու չեմ վստահելու. մարդիկ տարբեր են եւ պետք չէ մեկ-երկուսի պատճառով վատ տրամադրվել մյուսների հանդեպ: Բնականաբար, երբ դժվարությունների ու հիասթափությունների ես հանդիպում, հոգեբանորեն որոշակի փոփոխությունների ես ենթարկվում, թերեւս դա էլ պատճառ դարձավ, որ հաջորդ ընտրությունը կատարելու համար ինձնից տարիներ պահանջվեց: Այսօր ես միայնակ չեմ, թողել եմ, որ կողքիս տղամարդ լինի, միայն թե նրա մասին դեռեւս չեմ ուզում շատ խոսել, նա իմ անձնականն է, միայն իմը»,- պատմեց 90-ականների սեքս-սիմվոլը:

Լիլիթ Կարապետյանը դեռ չգիտի՝ նոր հարաբերությունները ամուսնությամբ կավարտվեն, թե ոչ, նրա խոսքերով՝ դա թողել է Աստծո կամեցողությանը:

Մեր նկատառմանը, թե երգչուհին խոսե՞լ է արդյոք որդու հետ հնարավոր ամուսնության մասին, Լիլիթը անկեղծորեն պատմեց, որ որդին դեռեւս տեղյակ չէ մայրիկի սիրելիի մասին, բայց եւ նման խորհուրդ մայրիկին բազմիցս է հղել.

«Գիտեք, Կարենս շատ խելացի երեխա է, նա իր տարեկիցներից ավելի շատ է հասկանում ու մտնում դրությանդ մեջ: Մի անհավատալի պատմություն պատմեմ, երբ Կարենս դեռ չէր ծնվել, ինձ բժիշկներն ասել էին, որ նա պետք է ծնվի հունիսի վերջին կամ հուլիսի սկզբին, բայց ես անընդհատ խոսում էի նրա հետ, շոյում էի փորս ու ասում՝ «Կար ուզում եմ հունիսի 1-ին ծնվես», ու պատկերացրեք հենց այդպես էլ եղավ՝ նախատեսվածից մեկ ամիս շուտ լույս աշխարհ եկավ որդիս: Նույն կերպ ողջ հղիության ընթացքում խոսում էի տղայիս հետ՝ ասելով. «Կար, դու պետք է շատ բարի լինես, դու պետք է շատ սիրես մարդկանց, պետք է պիտանի լինես», ու այսօր, երբ որդիս յոթ տարեկան էլ չկա, զգում եմ, թե ինչքան մեծ ուժ ունեմ կողքիս՝ ի դեմս նրա: Երկու տարի է, ինչ որդիս անընդհատ խոսում է հայրիկ եւ քույր կամ եղբայր ունենալու մասին: Հետաքրքրականն այն է, որ իր այդ ցանկություններն արտահայտելիս՝ շեշտում է, որ ուզում է անձամբ պահել իր փոքրիկ եղբորը»,- նշեց Լիլիթն ու ավելացրեց, որ որդուն կպատմի նոր հարաբերությունների մասին, երբ վստահ լինի ու այդ հարաբերություններում օրինականացում տեսնի:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել