Զարուհի Փոստանջյանը կրկին ապացուցեց, որ ինքը քաղաքագիտության տեսանկյունից կիսագրագետ մեկն է։ ՀՀԿ-ի դպրոցի մասին խոսելիս, Փոստանջյանը՝ անդրադառնալով կուսակցական դպրոցների պատմական փորձին, հայտարարել է, որ նման փորձ իրոոք եղել է և դա եղել է սովետական համակարգի ներքո։
Եթե Փոստանջյանը իր ձայնային ելևևեջների հզորության մեկ տասներորդ չափով գոնե ինտելեկտով էլ օժտված լիներ, ապա կիմանար, որ դա իհարկե այդպես չէ ու կսուսակցական դպրոցներ ունենալու կուլտուրան բնավ նորություն չէ ու բնավ Սովետի մոգոնած բանը չէ։ Կուսակցական դպրոցներ ունեն մի շարք ազդեցիկ եվրոպայկան քաղաքական կուսակցություններ ու ցանկացած պետական համակարգում, որտեղ կուսակցությունների դերը բարձր է՝ գործում են կուսդպրոցներ, կամ էլ այլ ինստիտուտներ, որոնք կատարում են կուսակցական դպրոցի գործառույթ։
Ավելին, Զարուհի Փոստանջյանն ինքը հանդիսանում է նման մի ինստիտուտի շրջանավարտ։ Ինչ որ առումով, Ֆլետչերի դպրոցը, որում սովորել է նաև մեր Զառան, ևս պարտշկոլա է, որի հիմնական գործառույթը ԱՄՆ-ի վարած արտքաին քաղաքականության կոնտեքստում, տարբեր հասարակական քաղաքական գործիչների թրծելն ու կերտելն, ԱՄՆ պետական շահերի լոբբինգ անող ազդեցության գործակալներ պատրաստելն է։
Այնպես որ, Փոստանջայնը եթե չի սիրում ՀՀԿ-ն, դա իհարկե իր իրավունքն է ու ես այդ մի հարցում կարող եմ հասկանալ նրան, բայց Փոստանջյանը ճիշտ կանի հնարավորինս քիչ խոսա բաներից, որոնցից չի հականում, թե չէ երբեմն տհաճ անախորժություններ կարող են լինել, ինչպես այս անգամ, երբ պարզվեց, որ պարտշկոլաները սովվետի մենաշնորհ չեն ու ինքը՝ Փոստանջյանը նման պարտշկոլայի կադր է։