Panorama.am-ը գրում է.
Նախորդ տարի մարտի 4-ին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի մոտ տեղի ունեցած Լևոն Ղազարյանի՝ քրեական հեղինակություն «Երրորդմասցի Լյովիկի» ու նրա գործընկերներ Դրաստամատ Թադևոսյանի և Մեսրոպ Նազարյանցի սպանության գործով դատավարությունն է այսօր մեկնարկել Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում: Այն, սակայն, երկար չի տևել:
Նիստը նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը ներկայացրեց կողմերին: Կողմերը բացարկի միջնորդություն չներկայացրեցին: Այս գործով ամբաստանյալներ են 32-ամյա Վահան Հակոբյանը, 32-ամյա Սարգիս Հախանումյանը և 30-ամյա Սարգիս Գրիգորյանը: Ամբաստանյալների պաշտպանները հայտնի փաստաբաններ Լուսինե Սահակյանն ու Երվանդ Վարոսյանն են: Վերջինները միջնորդեցին դատարանին հետաձգել դատական նիստը, քանի որ իրենք մեկ այլ գործով նիստի են Աշտարակում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



