Life.panorama.am-ը գրում է.Քիմ Քարդաշյանը վերջերս վստահեցնում էր լրագրողներին, որ իր Instagram-յան էջում չի տեղադրում գովազդային գրառումներ և իր հետևորդներին պատմում է միայն այն ապրանքների մասին, որոնք ինքը գնում է։ Սակայն պարզվում է, նա անկեղծ չէ։ Լրատվամիջոցներում հայտնվել է ինֆորմացիա այն գների մասին, որոնք սահմանել են Քարդաշյան-Ջեններ քույրերը տեղադրվող գովազդի համար։
Եվ այսպես, մեկ գովազդային փոսթի համար Քենդալ Ջենները կամ նրա քույրերը կարող են վաստակել մինչև 400 հազար դոլար։ Ինչո՞ւ են բրենդները պատրաստ վճարել նրանց նման գումարներ։ Հստակ է, որ նման գովազդը այսօր ավելի արդյունավետ է, քան այլ միջոցները, հատկապես եթե հաշվի առնենք Քարդաշյան-Ջեններ քույրերի հետևորդների քանակը Instagram-ում (օրինակ, Քենդալն ու Քայլին յուրաքանչյուրը ունեն 50 միլիոն հետևորդ)։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://life.panorama.am/hy/news/2016/03/30/instagram/461491
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



