Tert.am-ը գրում է.
2011 թվականից շարունակվող քաղաքացիական պատերազմից Սիրիայի կրած վնասն արդեն գերազանցել է 200 միլիարդ դոլարը: Այդ մասին РИА Новости-ին տված հարցազրույցում հայտնել է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը:
 
«Տնտեսական և ենթակառուցվածքներին հասցված վնասը գերազանցում է 200 միլիարդ դոլարը։ Տնտեսական հարցերը կարելի է անմիջապես հարթել, երբ Սիրիայում կայունանա իրավիճակը։ Բայց ենթակառուցվածքների վերականգնումը երկարատև ժամանակ է պահանջում»,- ասել է Ասադը։
 
Հիշեցնենք, որ 2011 թվականից Սիրիայում զինված հակամարտություն է ընթանում, որի հետևանքով, ՄԱԿ-ի տվյալներով, զոհվել է ավելի քան 220 հազար մարդ։
 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել