Ինչպես արդեն տեղեկացրել ենք, երգչուհի Քրիստինե Պեպելյանը վերջին օրերին գտնվում է Լոս Անջելեսում, որտեղ ապրիլի 8-ին հանդես կգա մենահամերգով:
Երգչուհու մտերիմ ընկերուհին՝ Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի դուստրը՝ Աննան, ընտանիքի հետ նույնպես գտնվում է ԱՄՆում:
Երգչուհին լուսանկար է հրապարակել իր միկրոբլոգում, որտեղ պատկերված է Աննայի ու նրա երկու դուստրերի հետ: Լուսանկարը հետևյալ կերպ է մակագրել Քրիստինեն. «Մեկ տարի առաջ այս օրերին Դուբայում էինք, Ան, այսօր միասին Լոս Անջելեսում ենք: Հ.Գ. Վայելեք կյանքն ու գնահատեք ձեր ընկերներին… կյանքը հիասքանչ է»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



