egyptair-hijackerAraratnews.am-ը գրում է.

EgyptAir ավիաընկերությանը պատկանող A320 օդանավն առևանգած Սեյֆ ադ-Դին Մուստաֆան ձերբակալվել է և  օրով: Այսպիսի որոշում է կայացրել Լարնակայի դատարանը:

Համաձայն կիպրոսյան տեղեկատվական գործակալության տվյալների` եգիպտոսցուն մեղադրանք է առաջադրվել ահաբեկչության և մարդկանց պատանդ վերցնելու համար:

Հիշեցնենք, որ մարտի 29-ին տղամարդն առևանգել էր եգիպտական օդանավն ու ստիպել, որպեսզի այն վայրէջք կատարի Կիպրոսում:

Մուստաֆան 7 ժամ ուղևորներին պատանդ է պահել Լարնակայի օդանավակայանում, ինչից հետո հոժարակամ հանձնվել է իրավապահ մարմիններին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել