Newmag.am-ը գրում է.
Մենք պատերազմ չգնացինք` պատերազﬓ եկավ ﬔզ մոտ: Մինչ այդ խաղաղություն էր և երջանկություն: Ժամը 17-ին երջանկությունը կատարյալ էր: «Դանշըր Բաքը»,- ասում էր ռադիոն: Ձայնը բարձրացնում էինք ﬕնչև վերջ: Մուրազ ալիք էր: Մեկ էլ ﬕ կլկլոց էր գալիս, ﬕ կլկլոց` սրտակեղեք, թախծալուր ու ﬔլամաղձոտ…
-Ըս ո՞ւմ հըրսանիքն ա…,- հետաքրքրվում էր Աշխեն տատս:
Նա ﬔղք չուներ: Մեր գյուղում ﬕայն հարսանիքներին էին երգում:
Մինչդեռ, ﬔղեդին կոհակվելով դուրս էր հորդում ձայնասփյուռից, մտնում տուն, ելնում դուրս, հոսում քուչեքով, ապա ﬔյդանով… Լայնորեն քայլում էր Ադրբեջանը:
Աշխարհը ﬕ ﬔծ պետություն էր` ՍՍՀՄ:Երջանկությունը` ﬕ տխուր մուղամ` կոմունիստական:
Ամառվա տապը հանդարտ մարմրում էր կղﬕնդրե կտուրներին, տապակած փոշին ծույլ ձանձրույթով բարձրացնում հոգնած ոտնահետքերից, և քաղցր թախիծը դարդոտ կլկլոցով, որպես եդեմական հաշիշ, ﬔղրի պես թանձր դարսերով ծորում էր դեպի ﬔր թմրած ուղեղները: Կոմունիզﬕ ճամփեքում էինք…
Մեր կյանքը ﬕ մոլոր նվագ էր, որ երբեﬓ իր թավշյա բարիտոնով արտաբերում էր Աշոտ պապս: Մեր գյուղում էդ երգի ﬔջ թերևս նա էր վարպետ: Ձեռը դնում էր քներակին ու աշխարհի ականջին զլում իր բայաթին: Եվ Շնողնա ջրի պես կարկաչում էր նրա ձայնը: Նա Թուրքի Այրուﬕց ﬕ քիրվա ուներ` Հասան անունով: Նրա երգը էնտեղից էր բխում: Նրանց ընկերությունը բարեկամություն էր: Որ պապս Հասանին ասեր` սարից քեզ գցի, կգցեր: Բայց նա նրան չէր ասում` սարից ընկի: Նա նրան սար էր բարձրացնում:
1988 թվականի փետրվարն էր: Եկել էր սարերից գլորվելու ժամանակը:
Որ պատերազմը եկավ, ﬔնք պարապ չէինք` ﬕտինգներ էինք անում: Պատերազﬕց առաջ պատերազմական լուրերն եկան: Սումգայիթում հայերի ջարդեր եղան: Մենք, 32 զոհերի պատկերներ առած, բարձրացանք Ծիծեռնակաբերդ: Պատմությունը կրկնվում էր: Հետո եղավ Բաքուն: Մինչև ե՞րբ կոտորվեինք…
Այն ժամանակ ես աշխատում էի Լուսավորության նախարարությունում: Մեր շենքին կից ադրբեջանական թատրոն կար, որ տարիներ ի վեր չէր գործում: Կացինը առա ու գնացի ազգիս վրեժը լուծելու: Ղեկավարությունը դեմ էր. ես կացինը վեր էի բարձրացնում, նրանք տակից ցած էին քաշում… Ասում էին` չի կարելի… Մոսկվան էդպես էր սովորեցրել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



