Խոսքը 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների համատեքստում հնարավոր համագործակցության մասին է: Արա Աբրահամյանը մի քանի ամիս առաջ հրապարակային հետաքրքրություն Էր ցուցաբերել ՀՀ-ում քաղաքական գործընթացների նկատմամբ և կուսակցություն ստեղծելու ու այդ կուսակցությամբ հայաստանյան սպասվող ընտրություններին մասնակցելու ցանկություն Էր հայտնել։ Հետագայում մամուլը գրեց, որ նա ինչ-ինչ պատճառներով հրաժարվել Է այդ մտքից։ Ըստ մեր աղբյուրների, ՀԱԿ-ը համագործակցության ձեռք Է մեկնել Աբրահամյանին առաջարկելով գտնել տարբերակ, փոխադարձ հետաքրքրությունները բավարարելով միասնաբար մասնակցելու Հայաստանում սպասվող քաղաքական իրադարձություններին։ ՀԱԿ-ի և ռուսաստանաբնակ մեծահարուստ գործարարի միջև կոնտակտային անձը, մեր աղբյուրների փոխանցմամբ, ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանն է, որը խնամիական հարաբերություններ ունի Աբրահամյանի հետ»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել