Lurer.com–ը գրում է.
Հայաստանի ազգային հավաքականի և «Ռայո Վալյեկանոյի» կիսապաշտպան Արաս Օզբիլիսը Հայաստան-Բելառուս ընկերական խաղից հետո Մադրիդ վերադառնալիս կորցրել է իր ուղեբեռը:
Ֆուտբոլիստը ինսթագրամի իր միկրոբոլոգի միջոցով խնդրել է օգնել գտնել ուղեբեռը:
«Շատ կարևոր իրեր ունեմ այնտեղ: Խնդրում եմ օգնել և տարածել այս հաղորդագրությունը, որպեսզի գտնեմ ուղեբեռս»,- գրել է Արաս Օզբիլիսը:
Լուսանկարում ֆուտբոլիստի ուղեբեռն է.

Նյութի աղբյուր՝ http://lurer.com/?p=217813&l=am
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



