Ինչպես պնդում է գլամուրային Կասիա Նոբելը, ով համարվում է ծանոթությունների մասնագետ, նա կարող է ցանկացած տղամարդու սովորեցնել կնոջը անկողին տանել:

Ավելին՝ նա դավաճանություն չի համարում այն փաստը, որ տղամարդկանց սովորեցնում է կանանց գայթակղելու արվեստը: Այդ դասընթացների համար նա շաբաթական ստանում է 4000 ֆունտ ստեռլինգ: Դասընթացները նրան դարձրել են միլիոնատեր:

Կասիայի խոսքով՝ նա օգնում է կանանց գտնել իրենց սերն ու երջանկությունը՝ դժբախտ տղամարդկանց սովորեցնելով հիմար թուլամորթից վերածվել հրաշալի արքայազնի:

Երբ տղամարդիկ մենակ են մնում, իրենց սերը գտնելու խնդրանքով դիմում են 29-ամյա փորձագետին:

Նախկին երգչուհի Կասիայի խոսքով՝ ինքն օգնել է 7000 տղամարդու, ովքեր մասնակցել են նրա դասընթացներին և օրական 350 կամ շաբաթական 4000 ֆունտ են վճարել դրանց համար:

Բարձրահասակ թխահեր աղջիկը դպրոցը թողել է 15 տարեկանում և օգնել է հորը բիզնեսը զարգացնելու գործում:

2006թ. նա գիշերային ակումբներից մեկում հանդիպել է մի տղամարդու, ով նրան մարզչի աշխատանք է առաջարկել: Երկու տարի անց աղջիկը իր սեփական դասընթացներն է բացել:

>Աղջիկը պատմել է, որ սկզբում աշխատում է տղամարդու արտաքին տեսքի վրա, այնուհետև՝ ինքնավստահության, կնոջը մոտենալու ոճի վրա. «Տղամարդիկ, ովքեր գալիս են մեզ մոտ, կարծում են, որ այդ ամենը կարելի է օգտագործել բարերում կամ ակումբներում:

Կասիան ասում է, որ նրա ամենաերիտասարդ հաճախորդը եղել է 18 տարեկան, իսկ ամենատարեցը՝ 62:

Դրանից բացի՝ նա խորհուրդներ է տալիս նաև բիսեքսուալ կամ միասեռ աղջիկներին, ովքեր ցանկանում են ավելի շատ իմանալ իրենց հոգեբանության և ձախողված հարաբերությունների մասին:
Աղջիկը ներկա պահին զուգընկեր չունի, սակայն նա շատ է ցանկանում գտնել կյանքի ընկերոջը:



