Tert.am–ը գրում է.

Ամերիկյան 1016 industries թյունինգային ընկերությունը ներկայացրել է Lamborghini Huracan սուպերքարի վերամշակված տարբերակը, որը ստացել է  Renato անվանումը:

Ինչպես գրում է Motor.ru-ն, կուպեն զինվել է հատուկ աերոդինամիկ թափքով, որի մշակմամբ զբաղվել են ավիացիոն և տիեզերական տեխնիկայի ոլորտի մասնագետները:
Բոլոր աերոդինամիկ մասերը  պատրաստվել են ածխածնից: Բացի այդ, սուպերքարը ստացել է հետևի հակաթև:
Վերամշակումների արդյունքում Lamborghini Huracan Renato-ի 5.2 լիտր ծավալով V10 շարժիչի հզորությունը  610 ձիաուժից հասել է 638-ի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել