Մեծ Բրիտանիայից այս տղամարդը գնել է ոչ մեծ մի անմարդաբնակ կղզի դեռ 1960-ական թվականներին: Արդյունքում նրան հաջողվել է լքված կղզուց իսկական փոքրիկ դրախտ ստանալ:

Բրենդոն Գրիմշոուն 40 տարեկանում որոշեց արմատապես փոխել իր կյանքը: Նա թողեց իր աշխատանքը և Հնդկական օվկիանոսում մի կղզի գնեց: Հենց այստեղ էլ նա անցկացրեց իր մնացած  ողջ կյանքը:

Մուայեն անունով կղզին այդ պահին  50 տարի էր, ինչ արդեն անմարդաբնակ էր և բերրի չէր: Բրենդոնն իր ընկերոջ հետ միասին տնկեց շատ մանգոյի ծառեր, 40 տեսակ պալմաներ և այլ տրոպիկական ծառեր:

Ընդհանուր առմամբ նրանք 16 հազար ծառ տնկեցին: Նրանք նաև կերակրեցին թռչուններին, և քայլելու ճանապարհներ կառուցեցին:

Այժմ Մուայենը իսկական դրախտ է դարձել. Կանաչապատ, բազմատեսակ թռչուններով և հարյուրավոր հսկայական կրիաներով, որոնք գրեթե ոչնչացման եզրին են այլ կղզիներում:

Այսօր կղզի են այցելում զբոսաշրջիկներ և հիանում են այդ դրախտային անկյունի սքանչելի բնությունով: Սակայն այդ կղզու միակ և մշտական բնակիչը դրա սեփականատերն է եղել, իր թռչունների և կրիաների հետ միասին:

Նա ապրել է այստեղ մինչև իր կյանքի վերջին օրը: 2012 թվականին նա մահացել է՝ 86 տարեկանում:

Հավանաբար նա կյանքից շատ երջանիկ է հեռացել, քանի որ դեռ կենդանության օրոք նա ապրել է իսկական դրախտում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել