Tert.am–ը գրում է.

«ՌուսսՆեֆտ» ընկերության սեփականատեր Միխայիլ Գուցերիևի որդու հարսանիքը, որի մասին այս օրերին խոսում է ողջ Մոսկվան, իր շարունակությունը կունենա Միացյալ Թագավորության մայրաքաղաք Լոնդոնում:

Ինչպես նշում է Tatler-ը, Սաիդ Գուցերիևի ու Ինգուշեթիայից երիտասարդ ուսանողուհի Խադիջա Ուժախովայի հարսանեկան արարողության համար ծախսվել է 20 մլն եվրո: Սակայն նորապսակները չեն պատրաստվում սահմանափակվել այսքանով ու իրենց սիրո տոնը շարունակելու են Լոնդոնում:

Աղբյուրը մանրամասնում է, որ ըստ ինգուշեթական ավանդույթների՝ հարսանիքը կարող է նշվել 7 օր, 7 գիշեր: Հայտնի է, որ Լոնդոնում կայանալիք միջոցառմանը ներկա են լինելու միայն ամենամոտ բարեկամներն ու ընկերները, որոնց համար ելույթ կունենան Էլթոն Ջոնն ու Բեյոնսեն:

Հետաքրքրական է, որ Ռուսաստանի ամենանախանձելի փեսացուներից մեկի` Սաիդի համար կատարյալ կնոջ փնտրտուքները շարունակվում էին 4 տարի, և Խադիջան միակն էր, ով համապատասխանել է բոլոր «չափանիշներին»` գեղեցիկ, անմեղ, համեստ ու աշխարհիկ կյանքից հեռու:

Ուշադրության է արժանի նաև այն փաստը, որ ապագա ատամնաբույժը սերում է հասարակ ինգուշեթական ընտանիքից. նրա ծնողների մասին դեռևս ոչինչ հայտնի չէ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել