Operativ.am–ը գրում է.

Համացանցում են հայտնվել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նոր` Իլ-96-300 ինքնաթիռի լուսանկարները: Դրանք իր բլոգում է տեղադրել «kungurov» անունով օգտատերը: Ըստ նրա, ինքը ստացել է լուսանկարները Ռուսաստանի պաշտպանության նախարարության իր աղբյուրից:

«Իր նախագահության 15-ամյակի առթիվ, մեր ցարը որոշել է իրեն ցարական նվեր մատուցել»,- գրում է բլոգերը:

Ըստ նրա, նախատեսվում է երկու ինքնաթիռ կառուցել: Առաջինը` Իլ-96-300-ը կլինի 3.75 միլիարդ ռուբլի արժողությամբ, իսկ երկրորդը` Իլ-96-300-ՊՈՒ(ԷՄ1)-ը` 5.2 միլիարդ ռուբլի:

Ըստ բլոգերի, կահույքը` թանկարժեք կաշվից է, ինքնաթիռն ունի առանձին ննջարան, լոգարան, խոհանոց և անգամ մարզասրահ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել