Էլթոն Ջոնը մեղադրվում է սեքսուալ ոտնձգություններ կատարելու մեջ168.am-ը գրում է.

Ջեֆրի Ուեննինգերը՝ բրիտանացի երաժիշտ Էլթոն Ջոնի նախկին թիկնապահը, իր գործատուին մեղադրել է սեքսուալ ոտնձգություններ կատարելու մեջ, գրում է TMZ պորտալը:

Դատական հայցում նկարագրվում են 2014թ. տեղի ունեցած ոտնձգությունների մի քանի դեպքեր: Հայտարարության համաձայն՝ 69-ամյա երգիչը փորձել է դիպչել տղամարդու ինտիմ մարմնամասերին:

Երաժիշտի կողմից ոտնձգությունները ուղեկցվել են հաճոյախոսություններով:
Ուեննինգերը պնդում է, որ ֆիզիկապես ընդդիմացել է երգչի ցանկություններին ու գործատուին զգուշացրել է նման գործողությունների անթույլատրելիության մասին, սակայն դա աստղին հետ չի պահել նման գործողություններից:
Էլթոն Ջոնի ներկայացուցիչները դեռ չեն մեկնաբանել հայցը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել