ԱՄՆ-ից Խետտի Մոնտգոմմերին դեռ վաղ մանությունից տառապել է ավելորդ քաշից: Դպրոցում բոլորը ծաղրում էին աղջկան: Միակ մխիթարությունն աղջիկն ուտելի մեջ էր գտնում. Որքան շատ էին շրջապատողները նվաստացնում աղջկան, այնքան շատ էր նա ուտում:
Քոլեջում նա արդեն 130 կգ էր կշռում… 24 տարեկանում նրա հետ դժբախտություն պատահեց: Աղջիկն իր ընկերոջ հետ մեքենայով քաղաքից դուրս էր գնում, ճանապարհին նրանց կանգնեցրեցին անծանոթ երիտասարդներ, ձեռքներից վերցրեցին մեքենայի բանալիները, հեռախոսները և փողերը… Ընկերը Խետտիին թողեց անտառի մեջտեղում, իսկ ինքը փախավ: Ինչպես հետո պարզվեց, այդ տղան գումար էր պարտք այդ երիտասարդներին, և Խետտիի մեքենան գումարը հետ վերադարձնելու միջոց էր:

Աղջկան հաջողվեց ողջ մնալ, սակայն նրա մտքերը միայն մահվան մասին էին: Նա խորը դեպրեսիայի մեջ էր և անընդհատ ուտում ու ուտում էր: Խետտին ազատվեց աշխատանքից, և գրեթե տանից դուրս չէր գալիս: Միակ մարդիկ, ում նա ցանկանում էր տեսնել՝ իր տատիկն ու պապիկն էին:
Մի օր պապիկն ասաց նրան. «Խետտի, ես միայն հիմա գիտակցեցի, թե որքան եմ քեզ սիրում, որքան եմ հպարտանում քեզանով և թե ինչքան շատ եմ ցանկանում, որ դու երջանիկ լինես»: Այս խոսքերը մոգական ուժ ունեցան Խետտիի համար, և նա որոշեց ինչ-որ բան անել իր կյանքի հետ…

Մի քանի տարիների ընթացքում նրան հաջողվեց նիհարել 145 կգ: Խետտին փոխեց իր սննդակարգը և սկսեց սպորտով զբաղվել:
Ամենակարևորը, որ նրան հաջողվեց կարգի բերել ոչ միայն իր մարմինը, այլ նաև մտքերը:



