Վաղն Արարատի և Վայոց Ձորի ընդհանուր իրավասության դատարանում կսկսվի Բաղրամյան գյուղի բնակիչներ Հրանտ Պետրոսյանի և նրա մոր` Ազինվ Սիմոնյանի դատավարությունը. մայրն ու որդի մեղադրվում են հարևանի հետ ջրատարի համար վիճելուց հետո նրան մարմնական վնասվածքներ պատճառելու մեջ. մայրը քարով է հարվածել, որդին` մկրատով:
Այս մասին տեղեկանում ենք Դատալեքս տեղեկատվական համակարգում զետեղված նյութերից:
Ըստ մեղադրանքի` Հրանտ Կամոյի Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2015թվականի մարտի 20-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում, իրենց տան մոտ տեսնելով, որ իր մայր Ազնիվ Սիմոնյանը վիճաբանում է Արարատի մարզի Բաղրամյան գյուղի բնակիչ, իր տան հարևանությամբ բնակվող Երվանդ Պետիկի Գալստյանի հետ, հարձակվել է վերջինիս վրա և իր ձեռքին գտնվող մկրատով մի քանի անգամ հարվածել է Երվանդ Գալստյանի գլխի շրջանին, որից Երվանդ Գալստյանը վայր է ընկել գետնին, այնուհետև Երվանդ Գալստյանի վայր ընկնելուց հետո մի քանի անգամ բռունցքներով հարվածել է վերջինիս գլխին, իսկ ոտքերով` որովայնի շրջանին, վերջինիս առողջությանը գանգուղեղային տրավմայի, գլխի ձախ կողմնաքունքային շրջանի սալջարդ վերքի, ձախ ականջի հետին աղեղի, ականջի հետին մակերեսի, գլխի կենտրոնական կողմնաճակատային շրջանի կտրած վերքերի, ճանկռվածքի, որովայնի առաջային պատի արյունազեղման ձևով պատճառելով թեթև վնաս առողջության կարճատև քայքայումով»:

Իսկ Ազնիվ Մարտիրոսի Սիմոնյանը մեղադրվում նրա համար, որ նա 2015թվականի մարտի 20-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում, իրենց տան մոտ, փողոցով անցնող ջրատարը փակելու հարցի շուրջ վիճաբանել է իր հարևան Երվանդ Գալստյանի հետ և քարերով մի քանի անգամ հարվածել վերջինիս մեջքին, վերջինիս առողջությանը կրծքավանդակի ձախ հետին մակերեսի սալջարդ վերքի ձևով պատճառելով առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող վնաս, այնուհետև Երվանդ Գալստյանի վայր ընկնելուց հետո մի քանի անգամ բռունցքներով հարվածել է վերջինիս գլխին, պարանոցին, իսկ ոտքերով` որովայնի շրջանին՝ պատճառելով ֆիզիկական ցավ:
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2016/03/29/mother-son/1977441
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել