Այսօր առավոտյան հայտնի դարձավ, որ անհայտ անձինք առևանգել են Ալեքսանդրիա-Կահիրե չվերթն իրականացնող ուղևորատար ինքնաթիռը։ Reuters-ը և միջազգային այլ լրատվամիջոցներ հայտնեցին, որ այն վայրէջք է կատարել Կիպրոսի Լառնակայի օդանավակայանում։ Ըստ նախնական լուրերի՝ A-320 եգիպտական չվերթի ինքնաթիռում կար 81 մարդ։
Ներկայացնում ենք ինքնաթիռի առևանգմանը հաջորդած իրադարձություններն՝ ըստ ժամանակագրության.
10:46 Առեւանգվում է EgyptAir ավիաընկերությանը պատկանող ուղեւորատար օդանավը: Այն Ալեքսանդրիայից Կահիրե էր մեկնում: Ինքնաթիռը վայրէջք էր կատարել Կիպրոսի Լառնակա քաղաքի օդանավակայանում, երբ անհայտ անձը սպառնացել էր իր պահանջները չկատարելու դեպքում գործի դնել մահապարտի գոտին: Օդանավի առեւանգման մասին հայտնի էր դարձել տեղական ժամանակով ժամը 08:30-ին:
11:09 Կիպրոսի իշխանությունները բանակցություններ են վարում Egypt Air ավիաընկերության ուղեւորատար օդանավն առեւանգած անձի հետ: Օդանավում եղել է մոտավորապես 55 ուղեւոր եւ անձնակազմի 7 անդամ: Օդանավակայան են ժամանել ոստիկանական ուժեր: Այն փակ է:
11:32 Օդանավն առեւանգողն ազատ է արձակել Եգիպտոսի քաղաքացի հանդիսացող բոլոր ուղեւորներին: Օդանավում մնացել են անձնակազմի անդամներն ու մոտ 5 օտարերկրացիներ:
11:41 Եգիպտական օդանավն առեւանգած անձը պահանջում է Լառնակա քաղաքի օդանավակայանից հանել ոստիկանական ուժերը:
11:45 Կիպրոսում 2 ճգնաժամային կենտրոն է ստեղծվում EgyptAir ավիաընկերության օդանավն առեւանգած անձանց հետ բանակցելու համար: Կենտրոններից մեկը ղեկավարում է ոստիկանության հակաահաբեկչական ստորաբաժանումը, իսկ մյուսը՝ օդանավակայանը:
11:46 Լրատվամիջոցներ. А320 օդանավն առեւանգել է եգիպտացի Իբրահիմ Սամահան:
11:56 Եգիպտական օդանավն առեւանգած անձը Կիպրոսում քաղաքական ապաստան է խնդրում:
12:03 Համացանցում հայտնվում է ուղեւորների օդանավից դուրս գալու տեսանյութը:
12:12 Օդանավն առեւանգողը խնդրել է ծրար ուղարկել մի կնոջ, որն ապրում է Կիպրոսում: Ենթադրվում է, որ անծանոթուհին նրա կինն է:
1214 Համացանցում հայտնվում է ենթադրյալ առեւանգողի լուսանկարը: Տղամարդը փորձել է առեւանգած օդանավով հասնել Թուրքիա, իսկ այնտեղից էլ՝ Եվրոպա:
12:21 Եվրախորհրդարան. EgyptAir ավիաընկերության՝ Ալեքսանդրիայից Կահիրե թռչող ուղեւորատար օդանավի բոլոր ուղեւորներն ազատվել են: Օդանավում ռումբի մասին տեղեկությունները չեն հաստատվել:
12:23 Իբրահիմ Սամահան Ալեքսանդրիայի համալսարանի անասնաբուժության պրոֆեսոր է եւ պայմանագրով աշխատում է ԱՄՆ Ատլանտայի համալսարանում, ունի ԱՄՆ քաղաքացիություն
12:35 Եգիպոտսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս Սիսին հեռախոսազրույց է ունենում Կիպրոսի ղեկավար Նիկոս Անաստասիադիսի հետ A320-ի հարցով:
12:49 Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիս. Եգիպտական օդանավի առեւանգումը ահաբեկչություն չէ. ամեն բան միշտ կապված է կնոջ հետ:
12:50 Օդանավն առեւանգած տղամարդու նախկին կնոջը տանում են Լառնակայի օդանավակայան:
13:30 Եգիպտոսի ԱԳՆ. Օդանավն առեւանգողը ոչ թե ահաբեկիչ է, այլ ապուշ: Ահաբեկիչները խելագար են, բայց ոչ հիմար՝ ի տարբերություն նրա:
13:36 Օդանավն առեւանգած տղամարդու հարազատների պնդմամբ՝ նա հոգեկան խանգարումներով է տառապում:
13:40 Լրատվամիջոցներ. Ամերիկյան համալսարանի պրոֆեսոր Իբրահիմ Սամահայի կինը հերքում է տեղեկությունները, թե իր ամուսինն օդանավ է առեւանգել:
Կինը նշել է, որ իր ամուսինը երբեք Կիպրոսում չի եղել, եւ կիպրոսցի կին չի ունեցել:
13:45 Լրատվամիջոցներ. Առեւանգած օդանավում միայն օդաչուն ու օդանավը գրավողն են մնացել:
14:09 Լրատվամիջոցներ. Եգիպտական օդանավն առեւանգած տղամարդու անունը Սեյֆ ադ Դին Մուստաֆա է:
14:17 A320 օդանավն առեւանգած տղամարդը պահանջել է եգիպտական բանտից ազատել մի քանի կնոջ:
14:32 Եգիպտոսի իշխանությունները ներողություն են խնդրում պրոֆեսոր Իբրահիմ Սամահայից, որին ավելի վաղ շփոթել էին եգիպտական А320 օդանավն առեւանգողի հետ:
14:48 Լրատվամիջոցներ. Պրոֆեսոր Իբրահիմ Սամահան եղել է առեւանգված օդանավի մեջ:
14:50 Կիպրոսի ԱԳՆ-ն հաստատում է, որ А320-ն առեւանգել է եգիպտացի Սեյֆ ադ-Դին Մուստաֆան:
15:02 Կիպրոսի ուժայինները նախապատրաստվում են գրոհել Egypt Air ավիաընկերության առեւանգված ուղեւորատար ինքնաթիռը:
15:17 Եգիպտական օդանավն առեւանգած անձը պահանջել էր նորից լիցաքավորել այն եւ մեկնել Թուրքիա:
15:57 Լրատվամիջոցներ. Առեւանգված A320 օդանավի օդաչուն դուրս է եկել օդաչուի խցիկի պատուհանից:
16:06 Եգիպտական ինքնաթիռն առեւանգողն ավելի վաղ մեղադրվել էր խարդախության մեջ:
16:07 Reuters. Egypt Air ավիաընկերության օդանավն առեւանգած անձը ձեռքերը վեր դուրս է եկել եւ հանձնվել իշխանություններին:
16:34 Կիպրոսի ԱԳՆ. Լառնակայի օդանավակայանում գործողությունն ավարտվել է:
16:50 Եգիպտոսի ավիացիայի նախարարություն. Ուղեւորներից եւ անձնակազմի անդամներից ոչ ոք չի տուժել:
17:01 Եգիպտոսի իշխանությունների համար օդանավն առեւանգած անձի արարքի դրդապատճառները անհասկանալի են:
17:27 Իրավապահները հարցաքննում են А320 օդանավն առեւանգած եգիպտացուն:
18.00 Եգիպտական օդանավն առեւանգած տղամարդու մահապարտի գոտին կեղծ է եղել:



