Shamshyan.com-ը գրում է.

Այսօր` մարտի 29-ին, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում մահացել է Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Քուչակ թաղամասի 22 շենքի բնակիչ, 21-ամյա Արա Փափազյանը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս հիվանդանոց էր տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում` մարտի 24-ին, ժամը 23:00-ի սահմաններում` Ավան վարչական շրջանի Սաֆարյան և Թամրուչ փողոցների խաչմերուկից:

Դեպքի վայր մեկնած ոստիկանության Նոր Նորքի բաժնի աշխատակիցները, ինչպես նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Հատկապես Կարևոր Գործերով ավագ քննիչ Դավիթ Մարտիրոսյանը հայտնաբերել էին «ՏAԼCONА» հեծանիվ: Ըստ նախնական տեղեկությունների` Ա. Փափազյանը նշված հեծանիվը վարելու ժամանակ վրաերթի է ենթարկվել անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդի կողմից: Ֆոտոլրագրողի տեղեկություններով` Ա. Փափազյանը սովորում էր Երևանի Պետական համալսարանի ռադիոֆիզիկայի ֆակուլտետի 2-րդ կուրսում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել