Եվ նաև հասկացա, որ մեր փառահեղ պատմության մասին այդպես էլ չնկարահանված կինոնկարները պիտի անեն կամ չինացիք, կամ ճապոնացիք:
Հայերը չեն կարող: Հիմա չեն կարող: Նաև հակացուցված է: Կմխտռքենք:
Ոչ թե տաղանդի բացակայության պատճառով, այլ հիշողության կորստի:
Մենք չենք հիշում, դնելու ենք մոգոնենք այսօրվա քոռ աչքերով:
Իսկ ճապոնացիները ու չինացիները հիշում են ամեն ինչ՝ տեսած լինելով ամեն ինչ. դաժան պարտությունները, կոտորած, հաղթանակներ, տիրակալին և մարդուն պետության դեմ:
Իրենց խորը զգացումը նույնպես և նույնքան խորը վերքի հետևանք է: Անլուծելի երկընտրանքի, երբ ավանդույթով թելադրված պարտքը հակասում է արդարությանը: Նաև հաճախ սեփական իշխանությունների, որը դարերով չոքացրել է ժողովրդին օտարից բեթար:
Մեր նման «շուստրի են, թշվառ ու մտահոգ»: Բայց անցումը այն կողմ կատարել են: Իսկ մենք դեռ ոչ: Նաև այդ պատճառով չենք կարողանում պատմական կինոնկար նկարահանել:
Երևի թե չենք կարողանում անցում անել, որովհետև իսկապես մոռացել ենք, չենք հիշում թե ինչ է պետությունը, տիրակալը, պարտքը: Գրքի տառեր են, կյանքի իրական մաս չի:
Հիմա պատմական կոնտեքստից դուրս ենք: Երբ վերադառնանք, կկարողանանք և նկարահանել:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/hayk.balanyan/posts/1098999983477843?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել