Իհարկե, մենք բոլորս էլ սիրում ենք մեր ընտանի կենդանիներին, բայց արի ու տես, որ որոշ մարդիկ պատրաստ են կենդանիներ ձեռք բերելու համար վճարել միլիոնավոր դոլարներ: Ձեզ ենք ներկայացնում աշխարհի ամենաթանկ ընտանի կենդանիների տասնյակը:

1. «Կանաչ կապիկ»  – 16 000 000$


«Կանաչ կապիկ»-ը համարվում է աշխարհի ամենաթանկ ձին: Նրա սկզբնական գինը 16 միլիոն դոլար էր: Երկու տարեկան հասակում «կանաչ կապիկ»-ին գնել է Դեմի Օ’Բիրնը ձիասպորտի համար: Այն «Kentucky Derby» ձիասպորտի մրցույթի 2 հաղթողների ժառանգն է: Չնայած դրան՝ «կանաչ կապիկ»-ը երբեք չհաղթեց և ոչ մի մրցաշար: Այն պաշտոնապես հեռացվեց ձիասպորտից 2008 թվականի փետրվարի 12-ին:

2. Միսսի – 1 200 000$


Միսսին երեք տարեկան սև ու սպիտակ կով է: Այն այժմ համարվում է երբևէ վաճառված ամենաթանկ կովը: 2009 թվականին, հաղթելով մի մրցույթում ու դառնալով շոուներին երբևէ մասնակցած լավագույն կովերից մեկը, այն միանգամից գրավեց գնորդների ուշադրությունը: Միսսին վաճառվեց 2009 թվականի նոյեմբերի 11-ին՝ Օնտարիոյում, 1,2 միլիոն դոլլարով:

3. Տիբեթյան մաստիֆ – 582 000$


Ամենամեծ տիբեթյան մաստիֆը ունի ավելի քան 79 սմ երկարություն և կշռում է մոտ 65 կգ: Այս շները կարող են լինել սև, մոխրագույն, շագանակագույն և շատ հազվադեպ՝ ամբողջությամբ սպիտակ: Նրանք չունեն այն յուրահատուկ հոտը, որը սովորաբար գազազեցնում է այլ շներին: Ինչպես իր հայրենի Տիբեթում, այնպես էլ՝ Արևմուտքում, նրանք հայտնի են որպես «հիանալի պահապաններ» և եղել են դեպքեր, երբ մաստիֆները սպանել են վագրեր՝ սեփական տիրոջը պաշտպանելու համար: Տիբեթյան մաստիֆի միջին արժեքը 582 հազար դոլար է, և այն համարվում է աշխարհի երրորդ ամենաթանկ ընտանի կենդանին:

Այն նաև հայտնի է, որպես «տան պահապան» և օգտագործվում է հոտերի, վրանների, գյուղերի, վանքերի և պալատների պահպանության համար:

4. Սըր Լանսելոտ Անկոր – 115 000$


2008 թվականին քաղցկեղից մեռավ Էդգար և Նինա Օտտոների սիրելի Լանսելոտ շունը: Ֆլորիդյան զույգը մոտ մեկ տարի անց դիմավորեց Լանսելոտի վերադարձը: Լանսելոտ Անկորը ստեղծվել է մեռած Լանսելոտի ԴՆԹ-ի հիման վրա: Զույգը 155000 դոլարով հաղթել էր շների կլոնավորման համար Սան Ֆրանցիսկոյում «Բիո-Արթս»-ի կողմից կազմակերպված աճուրդը:

5. Սպիտակ առյուծի ձագեր – 138 000$


Սպիտակ առյուծները հանդիպում են միայն Հարավային Աֆրիկայի վայրի բնության մեջ և առյուծների կրյուգերյան ենթատեսակի հազվադեպ հանդիպող գունային մուտացիայի արդյունքն են: Սպիտակ առյուծները չեն կազմում առանձին ենթատեսակ: Ասում են, որ դարեր շարունակ այս առյուծները հանդիպել են միայն Հարավային Աֆրիկայի Տիմբավանի շրջանում: Չնայած դրան՝ ամենավաղ գրանցված հանդիպման դեպքը եղել է 1938 թվականին: Շատ դժվար է ասել, թե այսօր քանի սպիտակ առյուծ կա, որովհետև նրանց միշտ որսացել են և արհեստականորեն բազմացրել: Սպիտակ առյուծների պաշտպանության համաշխարհային միության տվյալների համաձայն՝ աշխարհում կա 300-ից ավելի քիչ այսպիսի առյուծ:

6. Բզեզ-եղջերու – 89 000$


Այս բզեզը միջատների Lucanidae ընտանիքին պատկանող 1200 տեսակներից մեկն է: Այն հայտնի է իր տարօրինակ մեծ մանդիբուլների համար, որոնք նման են եղջյուրների: Սովորական բզեզ-եղջերուները ունեն 5-7,5 սմ երկարություն: Շատ հազվադեպ հանդիպում են նաև ավելի քան 8 սմ երկարություն ունեցող միջատներ, որոնցից մեկի համար ճապոնացի մի բնասեր վճարել է 89000$:

7. Սև կակադու – 16 000$


Սև կակադուն, որը հայտնի է նաև «հսկա կակադու» անվանումով, կակադուների ընտանիքին պատկանող ծխագույն կամ սև թութակ է: Այն Probosciger ենթաընտանիքի և նույնանուն ցեղի միակ ներկայացուցիչն է: Նրա պատկանելիությունը կակադուների ընտանիքին հաստատվել է մոլեկուլային հետազոտությունների արդյունքում: Սև կակադուի արժեքը սովորաբար 16000 դոլար է:

Առաջին անգամ սև կակադուն նկարագրվել է 1788 թվականին գերմանացի բնագետ Գմելինի կողմից: Այն կակադուների նախնիներից առաջացած ամենաառաջին թութակներից մեկն է: Սև կակադուն ունի 55-60 սմ երկարություն և 910-1200 գ զանգված: Այն ունի յուրահատուկ կարմիր թշեր, որոնք փոխում են իրենց գույնը, երբ թռչունը անհանգստացած է կամ հուզված:

8. Հիացինտային արա - 14 000$

Հիացինտային արան Հարավային Ամերիկայի կենտրոնական և արևելյան շրջանների բնակիչ է: Այն իր մարմնի չափերով ամենամեծ թութակն է աշխարհում (ամենամեծ կշիռ ունեցող թութակը նոր զելանդական կակապոն է, որը կարող է ունենալ մինչև 3,5 կգ քաշ):

Այս թութակն ունի շատ ամուր կտուց, որը նախատեսված է իր բնական կերը` կարծր ընկուզեղենի միջուկը, և տարբեր սերմեր ուտելու համար: Այն ընդունակ է նույնիսկ կտուցով ջարդել կոկոսներ:  Հիացինտային արայի գինը 14 000 դոլար է:

9. Դե Բրազայի կապիկ - 7 000 – 10 000$

Դե Բրազայի կապիկը հին աշխարհի կապիկ է, որն իր անունը ստացել է ֆրանսիացի հետազոտող Պիեր Սավորնյան դե Բրազայի պատվին: Իր բնակավայրում այն ավելի շատ հայտնի է «ճահճային կապիկ» անունով, որովհետև սովորաբար հանդիպում է Կենտրոնական Աֆրիկայի ճահճուտներում: Շատ դժվար է նկատել և հետազոտել այս կենդանիներին, որովհետև նրանք վարում են թաքնված կենսակերպ: Սրա պատճառով առանձնյակների մոտավոր թիվը հնարավոր չէ ճշգրիտ հաշվել:

Դե Բրազայի կապիկը տարածված է Կամերոնի, Կոնգոյի, Անգոլայի, Կենտրոնական Աֆրիկայի, Գվինեայի, Քենիայի, Եթովպիայի, Սուդանի և Ուգանդայի բամբուկի, չորային անտառներում ու ճահճուտներում: Այն ապրում է մոտ 22 տարի՝ փոքր խմբերով և հեշտ խոցելի է: Յուրաքանչյուր խումբ գլխավորում է ուժեղ արուն, որի հիմնական գործը խմբի մյուս անդամներին պաշտպանելն է:

10. Տուկան - 5 000 - 1 0000$


Տուկանը հանդիպում է Հարավային Մեքսիկայում, Կենտրոնական, Հարավային Ամերիկայում և Կարիբյան շրջանում: Տուկանների ընտանիքն ընգրկում է մոտ 40 տեսակ, որոնք բոլորն ունեն մեծ ու գունագեղ կտուցներ: Այս թռչնի անունը ծագել է պորտուգալական տուպի տուկանա ցեղի անունից:

Տուկանի ոտքերը կարճ են և ամուր: Մատները դասավորված են զույգերով. առաջին և չորրորդ մատները միասին ուղղված են դեպի ետ: Տուկանների մեծամասնության մոտ չի դիտվում գունավորման սեռային տարբերություններ: Բայց էգ տուկանի կտուցը սովորաբար ավելի կարճ է, ավելի ուղիղ և հաստ, քան արուի մոտ: Տուկանների փետուրները սովորաբար սև են՝ սպիտակ, դեղին և ալ կարմիր հատվածներով: Նրանց միջին գինը 5000-10000$ է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել