Ցանկացած ոլորտում կատարյալ հաջողության հասնելու գրավականը, մասնագիտությունից բխող գործը սիրելն ու դրան անմնացորդ տրվելն է: Տարիներ շարունակ, անգամ դարեր շարունակ պատմության էջերը սերտելիս ականտես ենք եղել մարդկության հայ տեսակի ծագումնաբանական փոփոխությանը՝ էվոլուցիային, որը հաճելիորեն զարմացրել և հիացմունքի է արժանացրել թե մեզ, թե օտար ազգերին: Հայերը դեռ նախնադարյան ժամանակահատվածում էլ ինչպես ժողովուրդն է ասում «ձեռքի ջրով» են եղել ու հենց նախնադարում, երբ մյուս ցեղախմբերըը դեռ մահակներով էին միմյանց դեմ «պատերազմում», հայերը արդեն նիզակներ ունեին: Սա իհարկե կատակ է, բայց այն ինչի մասին կցանկանայի կիսվել կապ ունի հայի «ձեռքի ջրով» լինելու հետ:
Պատմեմ մի պատմություն ու կհասկանաք, թե ինչի համար եմ այսքան գովերգում մեզ՝ հայերիս:

Դե քանի որ ավտոմեքենաները, այն էլ շքեղ իմ «թույլ» կողմերից մեկն են, չեմ կարողանում անտարբեր անցնել ոչ մի շքեղ ավտոմեքենայի կողքով: Ստորև ներկայացված լուսանկարներում պատկերված ավտոմեքենան պատկանում է իմ ծանոթներից մեկին, սակայն ես այս ավտոմեքենան տեսել էի գործարանային թողարկամն տեսքով, այսինքն թյունիգ փոփոխման դեռ չէր ենթարկվել ավտոմեքենան: Անցնում են շաբաթներ և ես նորից հանդիպում եմ ծանոթիս, բայց բոլորովին կերպարանափոխված «երկաթե նժույգով»: Անկեղծ ինձ մի պահ թվաց, որ ես գտնվում եմ Ժնևի ավտոսրահում: Քանի որ թյունինգը ինդիվիդուալ էր հետաքրքրվեցի թե որ հայտնի ընկերությունը և որ երկրում է իրականացրել մեքենայի թյունինգ փոփոխությունը: Իզարմանս ինձ ծանոթս նշեց, որ Հայաստանում է մեքենան «թյունինգապատվել» ու նորից նյարդերս թեթև ջղաձգվեցին: Ինչի, որովհետև իրոք ափսոսում եմ, որ Հայաստանում ունենալով նման ստեղծագործ և բանիմաց մասնագետներ, չունենք համապատասխան արտադրություն: Գոնե ասենք մենակ այն, որ հայերս անտարբեր չենք մեքենաների նկատմամբ, դա պետք է շարժառիթ հանդիսանար համապատասխան պետական մարմիններին կամ խոշոր գործարարներին հիմնել գործարան, որը կզբաղվի ավտոմեքենայի արտադրությամբ:
Տեսեք թյուր կարծիք կա, որ հայերը ավտոմեքենա արտադրելուց շատ հեռու են, այս կարծրատիպը «ЕрАЗ» ավտոմեքենայի արտադրության տարիներին է ձևավորվել, բայց պետք է հիշել, որ այդ տարիներից շատ ժամանակ է անցել և հայերը հիմա ավտոմեքենայի հետ այնպիսի բաներ են անում, որ պատկերացնելու չէ, ինձ նման տեսնել է պետք, եթե բախտներդ բերի մի թեթև էլ դիպչել:
Մերսեդեսը, որ մերսեդես է 1926 թվականին է կազմավորվել, տեսեք քանի տարի է ինչ գոյություն ունի ու հիմա համարվում է ավտոարտադրության «պապաներից» մեկը: Երբեք ուշ չէ սկսելու համար:
Իրոք ես հավատում եմ, որ կգա մի օր, երբ հայկական արտադրության ավտոմեքենա կտեսնենք, ինչի չէ նաև կվարենք:
Հ.Գ. Հա քանի որ գրառմանս գլխավոր հերոսը կարմիր Դոդջն ա, ասեմ որ իրան վաճառում են: Անտեր մնա փողն ինչ ա չունենք, որ էս հրաշքին տեր լինենք:







