Յուրաքանչյուր երկրում փոփոխությունների գլխավոր լոկոմոտիվը հանդիսանում է երիտասարդության առաջադեմ զանգվածը ուսանողության գլխավորությամբ: Համաշխարհային պատմության շրջափուլերում եղել են դեպքեր, որոնք հաստատում են վերոգրյալը: 20-րդ դարում այդ առումով գլխավոր շրջափուլը հանդիսանում էր 1960-ականները: Այդ ժամանակաշրջանը ընդունված է անվանել «Ոսկեդար», քանի որ այդ ժամանակաշրջանի ընդզվումները զուգորդվում էին մշակութային փոփոխություններով: Ուսանողները արևմուտքում պայքարում էին սեփական քաղաքացիական իրավունքների համար, իսկ սոցիալիստական ճամբարի երկրներում սեփական երկրների անկախության համար: Տարբեր երկրներում գործընթացների ժամանակ ուսանողությունը ուներ հստակ դոմինանտ դեր: Բերենք, ընդամենը մի քանի օրինակներ:
1968թ. Ֆրանսիական ուսանողական շարժումից հետո նախագահ Շարլ Դե Գոլը զրկվում է իշխանությունից:
1967թ. հունիսի 2-ին Բեռլինում Իրանյան Շահի այցելության դեմ կազմակերպված ցույցը ցրելու ժամանակ սպանվում է ուսանող Բենո Օնեզորգը: Այդ դեպքը ավելի է սրում իրավիճակը և թեժացնում երկրում 1961-69թ տեղի ունեցած ուսանողական շարժումը:
1968թ. Ճապոնիայում ստեղծվում է երկրում մեծ մասսայականության վայելած «Ձենգուրակեն» ուսանողական շարժումը
1968թ. Իտալիայում ամբողջ տարին ամբողջ երկրում տեղի էին ունենում գործադուլներ զուգորդված ուսանողական շարժումներով:
1968թ. Մեքսիկայի իշխանությունը արյան մեջ ճնշում է տեղի ուսանողական շարժումը որը ուղղված էր ԲՈՒՀ-երի ինքնավարության պահպանման, ինչպես նաև առկա կոռուպցիայի դեմ:
1968թ. Իսպանիայում գեներալ Ֆրանկոն արտակարգ դրություն է արտահայտում ուսանողական ընդզվումներից հետո:
1968թ. ԱՄՆ ում գործում էր քաղաքացիական իրավունքների համար շարժում,ընդդեմ Վիետնամում պատերազմի շարժում, որոնք վերածվեցին հանրահավաքային շարժումների:
1968թ. Թուրքիայում թուրք ուսանողները Դենիզ Գեզմիշի գլխավորությամբ շրջապատում են Ստամբուլ համալսարանը:Պահանջում էին ուսանողական ինքնավարության ընդլայնում բարձրագույն կրթության ոլորտում բարեփոխումներ: Որոշ խմբեր նաև պայքարում էին մշակութային փոփոխությունների համար: 1969թ. հունվարի 16-ին Պրահայի Վացլավյան հրապարակումչեխ ուսանող Յան Պալախը ինքնահրկիզվում է ի նշան բողոքի ընդդեմ սովետական զորքերի կողմից սեփական երկրի օկուպացիայի: Այդ գործողությունը ավելի մեծ ազդակ է հաղորդում չեխ ժողովրդի պայքարին սովետական օկուպացիայի դեմ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել